կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-26 20:14
Քաղաքական

Ես գործել եմ իրավիճակին համարժեք. բնապահպանության նախարար

Ես գործել եմ իրավիճակին համարժեք. բնապահպանության նախարար

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում  բնապահպան ակտիվիստների մասնակցությամբ միջադեպը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը  համարում է հանրային-քաղաքական նշաձողը իջեցնելու փորձ, երբ մի քանի ակտիվիստ փորձել են հրահրել խուլիգանություն և անկարգություն, այդ ընթացքում էլ եղել է կոշտ պատասխան  որի համար նախարարը ցավում է:


Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ օրը ինքն այնպիսի տպավորություն է ստացել, թե ակտիվիստները ցանկանում են գոռալով  ինչ-որ խնդիրներ լուծել: Նախարարը նշում է, որ ակտիվիստները անձնական բնույթի վիրավորանքներ են հնչեցրել նախարարության աշխատակիցների հասցեին, բարձրացել են նստատեղերին, գոռացել ու տվել խաչաձև հարցեր:


«Ես բոլոր հարցերին, այդ թվում՝ խաչաձև հարցերին, տվել եմ պատասխան: Անգամ անձնական դաշտին վերաբերող հարցերին մենք տվել ենք պատասխան, որոնց թվում հնչել է նաև կոշտ պատասխան: Ես կարող էի ոչ մի հարցի չպատասխանել ու  գլխիկոր հեռանալ»,- ասաց նախարարը՝ հորդորելով լրագրողներին հարցեր ուղղել բնապահպան ակտիվիստներին, թե ինչո՞ւ են նրանք իրենց այդպես պահել ու ստեղծել այդ իրավիճակը, որովհետև հանրային-քաղաքական կյանքին վերաբերող նշաձողը չպետք է այդպես իջեցնեին:


«Ես նրանց հորդորում էի գոռալով հարցեր չբարձրացնել, անգամ սուտը չի կարելի գոռալով ասել: Ես գտնում եմ, որ գործել եմ տվյալ իրավիճակին համարժեք, երբ քեզ փորձում են շփոթեցնել: Ես ափսոսում եմ, որ այդ քննարկումը վերածվեց նման իրավիճակի: Ես գիտեմ այն սահմանը, որից երբեք չի կարելի իջնել»,- ասաց Արամ Հարությունյանը: