|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Երևանի Արաբկիր բժշկական համալիրում ստացիոնար բուժում ստացող երկու տարեկան տղա է մահացել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նրա խոսքով՝ երեխայի մահվան մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 6-ին:
«Երեխան ծնվել է 2016 թվականին, երկու տարեկան էր: Երեկ հիվանդանոցից մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 4-ից ստացիոնար բուժում ստացող երեխան հուլիսի 6-ի գիշերը մահացել է»,- նշեց Ջանոյանը և հավելեց, որ հետաքննություն է կատարվում, և գործն այժմ գտնվում է Ոստիկանությունում:
Ջանոյանն ընդգծեց, որ դեռևս քննություն է կատարվում, և տղայի մահվան պատճառը կպարզվի միայն քննությունից հետո: