Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեկ 5 տարեկան երեխայի մահացության դեպք է գրանցվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ԲԿ-ի վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը:
Նա հայտնեց, որ երեխային իրենց մոտ տեղափոխել են Վեդիի հիվանդանոցից, որտեղից երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 4-5 օր առաջ:
«Երեխան 3 օր ծանր հիվանդ է եղել, վերջին օրը 40 աստիճան ջերմել է և հետ է տվել, ջրազրկված տարել են Վեդիի հիվանդանոց: Շտապօգնության մեքենայի մեջ երեխայի մոտ սրտի կանգ է եղել: Այսինքն` արդեն ծանր վիճակում երեխան տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց»,- ասաց բժիշկը, ապա հավելեց. «Երեխային արհեստական շնչառության ապարատ է միացվել, հետո նոր մեր բրիգադը գնացել, բերել է նրան: Մեր հիվանդանոց ընդունման պահից երեխան եղել է արհեստական շնչառության ապարատին միացված, տերմինալ կոմայում»:
Բացի այդ, Չոբանյանի խոսքով, երեխան ի ծնե հորմոնալ անբավարարություն է ունեցել, թերզարգացած են եղել մակերիկամները: