|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տեղեկացրել էինք, որ հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Հարգելի լրատվամիջոցներ, այսօր ԶՈւ-երում մահացած պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, հիվանդության պատճառով: Այս տեղեկատվությունը համարում ենք անհրաժեշտություն, որպեսզի զերծ մնանք հետագա շահարկումներից»: