Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Մեր տեղեկություններով՝ արտաքին քաղաքական տիրույթում վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է: Լուրեր կան, որ հնարավոր է՝ Արմեն Սարգսյանը մեկնի Բաքու, թեև նախագահականի մեր աղբյուրները դա «աբսուրդ» համարեցին: Լուրեր կան նաև, թե Արմեն Սարգսյանը մեկնելու է Իրան: «Եվրոպա, ԱՄՆ այցերից առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է, այո, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, սակայն նման հարց չի քննարկվել»,- ասացին մեզ:
Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանը պատրաստվում է Իրան այցելել: Ի դեպ, Իրան է մեկնելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեզ ասացին, որ «վերջնական ժամկետները ճշտվում են»: Իսկ առաջիկայում՝ հուլիսի 11-12-ին, Փաշինյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի օրակարգում առանցքային ուշագրավ հարց կա՝ ՆԱՏՕ-ն քննարկելու է ռուսական ագրեսիայի զսպման հարցը»,-գրում է թերթը:
ՆՅութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: