Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի կտրած-ծակած վերք արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 14.30-ի սահմաններում, իրենց շենքի դիմացի պուրակի չգործող լողավազանի մեջ ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 22-ին, ժամը 23.30-ին, Գյումրիի Մանուշյան փողոցից ոստիկանություն է բերման ենթարկվել 1983 թվականին ծնված Գևորգ Ի.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Շառլ Ազնավուրի հրապարակի թիվ 1 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, գրպանի ծալովի դանակով հարվածել է տղամարդուն և վնասվածք պատճառել:
Դանակը վերցվել է: Գևորգ Ի.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նշանակվել է դատաքրեգիտական փորձաքննություն: Կատարվում է քննություն: