|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ՄԻՐ» հեռուստաընկերությանը: Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, և հարցին, թե ինչպիսի հարաբերույթւոններ ձևավորվեցին այդ հանդիպման ընթացքում, Փաշինյանը ասել է.
«Մեր միջև հաստատվել են անկեղծ, անմիջական հարաբերություններ: Կարծում եմ, դա շատ լավ է: Մենք ամեն ինչ քննարկում ենք ազնիվ, և շատ լավ ենք հասկանում միմյանց: Այդ անմիջականությունը շատ է օգնում, որ այդ կարճ ժամանակահատվածում մենք հասնենք վստահելի փոխգործակցության»:
Հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Հայաստանը Վրաստանի հետ, Փաշինյանը պատասխանել է.
«Շատ լավ հարաբերություններ ունենք Վրաստանի հետ: Իմ վերջին այցը Վրաստան շատ հաջող էր: Մենք իհարկե սկսելու ենք աշխատել Վրաստանի նոր կառավարության հետ, և կարծում եմ, մեր հարաբերությունները շատ լավ կընթանան, քանի որ դրանում հետաքրքրված են թե Հայաստանը, թե Վրաստանը, թե Ռուսաստանը»: