Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Հայաստանի վաչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ՄԻՐ» հեռուստաընկերությանը: Հարցին, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին հետևելով, ո՞ր թիմին է երկրպագում, Փաշինյանը պատասխանել է.
«Ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, այն իմ ամենասիրելի թիմն է: Անկեղծ ասած` ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին չեմ հասցնում հետևել: երբեմն հետաքրքրվում եմ, թե ով ում հետ է խաղում, ինչպես է ավաևտվել հաշիվը: Առաջին խաղին, որին ես ներկա էի Մոսկվայում, հետևել եմ մեծ հետաքրքրությամբ, և ես տպավորված էի այն արդյունքով, որը գրանցեց ռուսական թիմը»:
Հարցին, թե ի՞նչ ընդհանրություն կա ֆուտբոլի և քաղաքականության միջև: ՀՀ վարչապետը պատասխանել է. «Թե ֆուտբոլում, թե քաղաքականության մեջ, կարծում եմ, մենք տեսնում են նույն բանը: Հաղթում է այն թիմը, որը օժտված է իրական թիմային ոգով և ունի լավ լիդեր»: