|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Էջմիածնում բողոքի ցույց են անցկացնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները: Ելույթ ունեցավ ինքը, Կարեն Գրիգորյանը, ով նշեց, թե ինքը չի նահանջելու: Միաժամանակ նա հաշտության կոչ էր արել իր դեմ բողոքողներին:
Միաժամանակ բողոքի ակցիա են անում Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները: Նշենք, որ ժամեր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է անցկացրել Դոն Պիպոյի տանը և Էջմիածնի քաղաքապետի հոր` Մանվել Գրիգորյանի գլխավորած ԵԿՄ շենքում: Ստուգումներից հետո թե Դոն Պիպոն, թե Մանվել Գրիգորյանը ԱԱԾ են տարվել:
Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ չի հեռանալու բողոքի ցույցի վայրից, մինչև իր իրավունքները հաստատվեն: Նրա համոզմամբ` իրեն հակընդեմ բողոքի ցույց անողները փողով եկած մարդիկ են: Որոշ մարդիկ նրանց փող են տվել, որ իր դեմ ցույցեր կազմակերպեն:
