Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով, Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է: Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրագիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից, որ միայն իր նկարը «ցուցադրելով»՝ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ՝ թեկուզ 1 պատգամավորով՝ Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ_ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան բոլոր ուժերը՝ թե ռազմական, թե քաղաքական իստեբլիշմենտում, իրեն «աչյոտ տան»:
Արդյունքում՝ գարնանը Ղարաբաղում մեկնարկելիք ընտրություններում կփորձի դառնալ նախագահ և իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին գրել էր 2013-ին՝ Սերժ Սարգսյանին հղած նամակում և որոնց մասին խոսել էր իր վերջին հարցազրույցում: Սակայն «ՀՀ ու ԼՂՀ իշխանություներն այդ ծրագրերը թաղեցին՝ ԼՂՀ սահմանադրական փաթեթվ անցումային շրջան ապահովելով Բակո Սահակյանի համար՝ մինչև 2020 թվականը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: