Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադառնում է Երևան: Նա այդ մասին տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ: Նա խոսեց Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մասին, կարևորելով առաջիկայում հայկական գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում գյուղմթերքի արտահանումը ռուսաստան կկազմակերպվի այնպես, որ ֆիտոսանիտարական կանոնները հավուր պատշաճի պահպանվեն:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպումը հետաքրքիր էր: Նա նշեց, որ առաջին անգամ հանդիպեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, այն լավ ու ջերմ մթնոլորտում է անցել, քննարկել են բազմաթիվ հարցեր: Փաշինյանը տեղեկացրեց, որ հարցազրույց է տվել RT հեռուստաալիքին:
Ընդհանուր առմամբ վարչապետը ուրախությամբ արձանագրեց, որ հայ-ռուսական հարաբերություններում շատ լավ տրամադրություններ են հաստատված, փոխվստահության լավ մակարադակ կա, որը անպայման կզարգացնեն:
«Ֆուտբոլային խաղից հետո ՌԴ նախագահը փոքրիկ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցության ֆորմատով, ներկա էր Ադրբեջանի նախագահ Ալիևը: Վլադիմիր Պուտինը մեզ ծանոթացրեց , տեղի ունեցավ այսպես կոչված ծանոթացման արարողություն, մենք պարզապես ծանոթացանք, որևէ այլ բովանդակային շփում և քննարկում տեղի չունեցավ»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ամփոփելով իր այցը, նշեց, որ շատ գոհ է այցի արդյունքներից, առաջիկայում այցելելու է Բրյուսել և ԵՄ, որտեղ կլինեն բազմաթիվ հանդիպումներ ԵՄ պաշտոնյաների հետ:
«Շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պետք է վարենք, կտրուկ շրջադարձեր դրանցում չեն լինի»,- ասաց Փաշինյանը: