|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես ուրախ եմ հրավիրել և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, և ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում», - ասել է նա նեղ ձևաչափով ԱՊՀ գագաթնաժողովում։
Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ. «Ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»: