կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 11:22
Հասարակություն

Տեսնելով Բագրատաշենի անորակ ճանապարհները` ավտոբուսի վարորդը հրաժարվել է վարել` զբոսաշրջիկներին ետ տանելով Վրաստան. Փաշինյանը պատմեց

Տեսնելով Բագրատաշենի անորակ ճանապարհները` ավտոբուսի վարորդը հրաժարվել է վարել` զբոսաշրջիկներին ետ տանելով Վրաստան. Փաշինյանը պատմեց

Այսօր կառավարության նիստում, օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վրաստան կատարած իր այցին: Նա տեղեկացրեց, որ շատ հաջող ու արդյունավետ այց էր, որը հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի, սակայն կան հրատապ խնդիրներ:

Վարչապետի խոսքով` Թբիլիսիում իրեն պատմել են մի դեպքի մասին, երբ զբոսաշրջիկներով ավտոբուսը Վրաստանից մեկնել է Հայաստան, Բագրատաշենի անցակետն անցնելուց հետո` մոտ 30-40 կմ վարելուց հետո, որոշել են ետ դառնալ: Ավտոբուսի վարորդը հրաժարվել է վարել` պատճառաբանելով, որ անորակ ճանապարհներին վարելիս իր թանկարժեք ավտոբուսը կարող է շարքից դուրս գալ:

Վարչապետը նշեց, որ եղել է ծրագիր Բագրատաշենի ճանապարհների վերաբերյալ, ըստ որի` ճանապարհը պետք է կապիտալ վերանորոգվեր: Նա հարցրեց տրանսպորտի նախարարից` ի՞նչ վիճակ է այսօր Բագրատաշենի ճանապարհներին, ի՞նչ են մտադիր անել:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը պատասխանեց, որ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածն է շատ անհուսալի վիճակում, կատարվել են ուսումնասիրություններ, կա նախագիծ, և վաղվանից կսկսվի այդ հատվածի ճանապարհների վերանորոգումը: Խոսքը 18,7 կմ հատվածի մասին է, նորոգումը կիրականացնի երեք ընկերություն:

Վարչապետը կրկին հիշեցրեց, որ հստակ ուշադրություն պետք է դարձնել ճանապարհի որակին, դրա համար պատասխանատու են լինելու ինչպես շինարարները, այնպես էլ որակը ստուգող մարմինները: