կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-29 16:43
Աշխարհ

Մենք ձեզ օգնության ենք հասնելու. Թրամփը՝ Թուրքիայում կալանավորված հոգևորականին

Մենք ձեզ օգնության ենք հասնելու. Թրամփը՝ Թուրքիայում կալանավորված հոգևորականին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել  է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսենի խնդրին. տեղեկացնում է DHA-ն:

«Բրունսենի հարցը մեր օրակարգում է։  Նա հրաշալի քրիստոնյա հոգևորական է, ով Թուրքիայում կալանավորված է։ Նա երկար ժամանակ այնտեղ է բնակվում, սակայն ասում են` լրտես  է: Նա լրտես չէ։ Հայր Բրունսեն, հուսով եմ կարող եք լսել մեզ։ Մենք ձեզ օգնության ենք հասնելու։ Այդ նպատակով երկար ժամանակ աշխատում ենք։ Իսկապես նա անմեղ է։ Բոլորս էլ աշխատելու ենք նրա ազատ արձակման ուղղությամբ»,- ասել է Թրամփը։

Բրունսենը մեղադրվում է լրտեսություն անելու, ինչպես նաև գյուլենական համայնքի և Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ: