|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Գերմանիայի Լիմբուրգ քաղաքում դատում են Ադրբեջանի 37-ամյա քաղաքացու, ով հոկտեմբերին քաղաքի կենտրոնական հրապարակում դանակահարել էր նախկին կնոջն ու 10-ամյա դստերը. հայտնում է АПА-ն:
Հետաքննությունը պարզել է, որ նա ծեծել է կնոջը դեռ Ադրբեջանում գտնվելու ժամանակ: 12 տարի առաջ նրանք տեղափոխվել են Գերմանիա, որտեղ ծնվել է նրանց աղջիկը: Ընտանեկան երջանիկ կյանքը տևել է 5 ամիս, ինչից հետո վեճերը վերսկսվել են: Երկու տարի առաջ կինը երեխայի հետ հեռացել էր ամուսնուց:
Ըստ հետաքննության` տղամարդը երկու տարով նրանց հանգիստ է թողել, այնուհետև սկսել է համոզել կնոջը, որ ցանկանում է հանդիպել իր դստեր հետ, և ճակատագրական հանդիպումը կայացել է Bahnhofsplatz հրապարակի սրճարաներից մեկում: Տղամարդը նվեր էր բերել կնոջ համար և փորձել համոզել նրան վերադառնալ, սակայն կինը մերժել էր: Դա հունից հանել էր տղամարդուն, նա վերցրել րէ սրճարանի խոհանոցային դանակը և դանակահարել կնոջն ու երեխային: Ստացած վնասվածքներից նրանք մահացել էին: