կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 14:28
Հասարակություն

Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր

«Սկզբունքների, գաղափարների տարբերություն միշտ էլ կա, բայց երբ գնում են կոալիցիա կամ որևէ դաշինք ձևավորելու, տվյալ պարագայում խոսքը գնում է համատեղ կառավարություն ձևավորելու մասին, պետք է համաձայնեցնել այն մոտեցումները, որոնք հատվում են բոլոր կողմերի պլատֆորմներում։ Մենք այդ ընդհանուրի մասին ենք խոսում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի միջև նպատակների, սկզբունքների ամրագրման համար փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությանը։

Հարցին՝ որն է այն ողջամիտ ժամկետը, որ պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ հակված է խոսել ոչ թե ողջամիտ ժամկետների, այլ ողջամիտ քայլերի մասին, որոնք կձևավորեն համապատասխան միջավայր:

«Ընտրությունը պետք է արձանագրի իրական պատկերը, և այս պաթոսի վրա կատարված ընտրությունը, բնականաբար, տալու է ոչ լիարժեք պատկեր։ Եթե արագ ընտրության մասին ենք խոսում, մենք պետք է արձանագրենք ալիքով ստեղծված պատկեր, որը կարող է հաջորդ պահին փոխվել»,- հավելեց Ռուստամյանը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։