Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ի՞նչ անելիքներ կան հետհեղափոխական շրջանում և ի՞նչ քայլերով պետք է լուծվեն խնդիրները: Այս թեմաների շուրջ այսօր լրագրողների հետ զրույցում իրենց տեսակետը հայտնեցին մշակույթի ոլորտի ներկայացուցիչները:
Երաժիշտ Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ իշխանությունը վերցնելու` առաջին գլխավոր քայլն արված է, սակայն դեռ բավականին աշխատանք կա անելու: Ըստ նրա՝ երկիրն այնպես են քանդել ու ավերել, որ արագ չեն կարող վերականգնել: «Հուսով եմ, որ քայլեր արդեն իսկ արվում են` եղածը շտկելու համար, այսինքն՝ ես տեսնում եմ, որ դանդաղ, բայց ինչ-ինչ բաներ արվում են, և վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Պետրոսյանը:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի կարծքով՝ ամենակարևոր քայլն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Ըստ նրա` որպեսզի կյանքի կոչվեն այն փոփոխությունները, որոնց մենք սպասում ենք, պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն:
«Երկար ժամանակ ջրամբարում կուտակված ջուրը, որ բաց ես թողնում, ջրհեղեղի վտանգ կա. այնքան խնդիրներ են կուտակվել: Ես համաձայն եմ Շանթ Հարությունյանի այն կոչի հետ, որ ժամանակ տանք կառավարությանը, որպեսզի հասկանանք՝ ինչ են անելու, ինչպես աշխատում: 1-2 շաբաթ, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնին է, բայց արդեն ուզում ենք 20 տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծի և այն էլ՝ մեկ զանգով: Մենք զզվել ենք այդ մեկ զանգից: Պետք է սպասել», ասաց Խոդիկյանը:
Նրա խոսքով՝ ինչքան շուտ կազմակերպվի ժողովուրդն, ու ինչքան շուտ հեղափոխական ալիքը փոխարինվի ստեղծագործ ալիքով կամ առօրյա աշխատանքով, այնքան դա ի բարօրիություն մեր երկրի կծառայի: