Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր կառավարության նիստում, ուր քննարկվում էր ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման և նոր նախագահի նշանակման հարցը, փոխադարձ շնորհակալությունների պակաս չզգացվեց: Այսպես` տնտեսական զարգացման և ներդրումների նախագահ Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին` համատեղ աշխատանքի և լավ գործունեության համար:
«Լավ կլիներ, որ պարոն Հարությունյանը մի քիչ օպերատիվ տեղեկատվություն տար հարկերի մասով, եթե ունի նման տեղեկատվություն` նկատի ունենալով նրա` օպերատիվ տեղեկություններ ունենալու և բարեփոխումներ իրականացնելու գործառույթը»,- ասաց նա:
Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցանկանում է Վարդան Հարությունյանին շնորհակալություն հայտնել իր գործունեության համար, և մաղթեց նրան հաջողություններ:
Վարդան Հարությունյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին` իր դիմումն ընդունելու և աշխատանքից ազատելու համար: Նա տեղեկացրեց, որ այս տարվա չորս ամիսների հարկային հավաքագրումը 14 միլիարդով գերազանցել է բյուջեի հիմքում դրված մեծությունը: «Նոր կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ: Իմ ներուժը միշտ կարող եք օգտագործել ծրագրերը իրականացնելիս»,- ասաց Վարդան Հարությունյանը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հավելեց, որ նույնպես ցանկանում է շնորհակալություն հայտնել ՊԵԿկ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին: Նա նաև նոր ՊԵԿ նախագահի ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին մաքսակետերում միջնորդ կազմակերպությունների կողմից իրականացվող ինքնիրավչության, գանձվող գումարների զանազան մեխանիզմների, հարկային տեռորի վրա: