|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երբ հրաժարական ներկայացնի, բարձրաձայն կհրապարակվի. այսօր ԿԸՀ-ում լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով իր` հնարավոր հրաժարականի վերաբերյալ հարցին:
«Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղված է ՏԻՄ ընտրությունների կազմակերպմամբ»,- հավելեց նա` չցանկանալով կարծիք հայտնել երկրում քաղաքական իրավիճակի փոփոխման վերաբերյալ:
Հարցին` հանձնարարական ստացե՞լ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը նախապատրաստվելու մասին, Մուկուչյանը պատասխանեց` ոչ: «Երբ նշանակվեն ընտրությունները, այդ պահից կազմակերպման աշխատանքները նոր կսկսվեն»,- ասաց նա: