Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երկար տարիներ նախարար, իսկ հիմա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, տարեցտարի հարստանում է: Միայն 2017 թվականին նա միանգամից 12 հողամաս է գնել, այն էլ՝ ահավոր էժան գնով:
«Ժողովուրդ» օրաթերթը Հարությունյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նա 150 հազար դրամով գնել է նաև հասարակական նշանակության շինություն:
Բավականին ճոխ գնումներ է նա արել անցած տարում, մասնավորապես 40 մլն դրամով գնել է «Mercedes-Benz S 500 L 4 Matic» մակնիշի ավտոմեքենա:
Արամ Հարությունյանի դրամական միջոցները, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմել են 1178 դրամ, 1 մլն 531 հազար 718 դոլար, 4202 եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձը՝ ամսական 337 հազար դրամ, մեկ ընկերությունից ստացած 166 մլն 469 հազար դրամի չափով շահաբաժինը, վարձակալության դիմաց ստացած 2,7 մլն դրամը և տրված փոխառությունների դիմաց 33 մլն 635 հազար դրամի չափով ստացած տոկոսը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում