| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «ՉԻ»-ն առիթ ունեցել էր անդրադառնալու Կոտայքի ներկայիս մարզպետ, հանրությանը հայտնի Արամ Հարությունյանի պաշտոնական գործունեության մութ կողմերին:
«Դրանցից մեկն, օրինակ, այն էր, թե ովքեր են աշխատել բնապահպանության նախարարությունում՝ նախկին նախարար Հարությունյանի օրոք: Գրել էինք, որ նախարարության ենթակայության տակ գործող ԾԻԳ-ում աշխատել է նախկին նախարարի կինը՝ Հասմիկ Աբգարյանը, ում ղեկավարը եղել է Արամ Հարությունյանի մոտ ընկեր ու հարազատ Վիկտոր Մարտիրոսյանը:
Զուգագեռաբար տեղեկացրել էինք, որ Կոտայքի գործող մարզպետն արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում, որտեղ բավական մեծ գումարով գնել է բնակարան և գրանցել հարազատներից մեկի անունով: Նրա կինն ու քույրը, մեր տեղեկություններով, բնակարան են ձեռք բերել Փարիզում: Արդեն հայտնի է, որ այդ բնակարանը ձևակերպվել է մարզպետի քրոջ՝ Անուշ Հարությունյանի անունով:
Հիշեցնենք, որ այսօր բնապահպանության նախկին նախարարի դուստրերն ապրում են մշուշոտ Ալբիոնի շքեղ բնակարանում: Հայտնի է դարձել նաև, որ պարոն Հարությունյանը կամաց-կամաց Հայաստանից մաքրում է պաշտոնեական իր գործունեության կասկածելի կոռուպցիոն հետքերը: Նա վաճառքի է հանել Բայրոն-3 հասցեում գտնվող իր բնակարանը: Սրանից առաջ վաճառքի էր հանել «Հանարդնախագիծ» ինստիտուտի շենքը»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: