|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանը պատրաստ է ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցով բանակցություններին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բաքուն կոչ է անում Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությանը «չկրկնել իր նախորդների սխալները», այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեդ Հաջիևը:
Երեքշաբթի օրը Հայաստանը ընտրեց նոր վարչապետի` ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Նախքան ընտրվելը, Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների Ադրբեջանի ղեկավարության հետ` ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցով, բայց պայմանով, որ այդ բանակցություններին կմասնակցի Արցախի Հանրապետությունը:
«Մենք բոլորս հույս ունենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, այլ կփորձի իրականացնել առողջ քաղաքականություն, կփորձի ստեղծել քաղաքակիրթ հարաբերություններ` հարևան երկրների հետ խաղաղ գոյակցությաննպատակով»,- ասել է Հաջիևը` հավելելով. «Գնդակը գտնվում է հայկական դաշտում, և կարիք չկա հեծանիվ հորինել: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը լիարժեքորեն պատրաստ է բանակցություններին` ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ` կոնֆլիկտի արագ կարգավորման նպատակով»: