Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով կոչ էր արել Ռուսաստանին` պատրաստվել Սիրիայում հրթիռային հարվածների «խելացի» հրթիռներով. հայտնում է Газета.ру-ն:
«Խելացի հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների կողմը, ոչ թե` օրինական կառավարության, որն արդեն 6 տարի է` իր տարածքում պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Այո, ի դեպ: Իսկ Քիմիական զենքն արգելող կազմակերպության տեսուչներին զգուշացրել են, որ խելացի հրթիռները կոչնչացնեն ցամաքում քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները: Թե՞ հենց մտածված է անել այնպես, որպեսզի խելացի հրթիռների հարվածներով մաքրել սադրանքի հետքերը, և միջազգային տեսուչներն այլևս ապացույց որոնելու բան չունենան»,- գրել է Զախարովան: