|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ТАСС-ին, որում անդրադարձել է նաև հայ հասարակությունում կնոջ դերին: Նա նշել է, որ կանայք Հայաստանում ակտիվորեն մասնակցում են քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային կյանքին:
«Մենք կանայք ունենք կառավարությունում, խորհրդարանում, կան կին դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գործարարներ: Իհարկե, ժամանակակից հասարակությունում կնոջ դերը պետք է ամեն կերպ ընդլայնել, բարձրացնել»,- նշել է Սարգսյանը:
«Կինը ազգի առանցքն է, միջուկը և, ի դեպ, ոչ միայն Հայաստանում»,- հավելել է նա: