կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-05 10:14
Քաղաքական

Արմեն Սարգսյանի երդման տեքստն առավել քան լակոնիկ է. «Հրապարակ»

Արմեն Սարգսյանի երդման տեքստն առավել քան լակոնիկ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբերվո՞ւմ է 4-րդ նախագահի երդման տեքստը նախորդների երդման տեքստից՝ հարցրինք սահմանադրագետներից մեկին։ «Անշուշտ, կիսանախագահական կառավարման ժամանակ նախագահը կարող էր նաև կուսակցական լինել, չնայած 2005-ի Սահմանադրության վրա աշխատելիս Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ բոլոր դեպքերում պետք է նախագահը լինի անկուսակցական, և մինչև վերջ պահեց այդ սկզբունքը։

Նոր Սահմանադրությամբ՝ նախագահի երդման տեքստը կառուցված է նախ այդ` անկուսակցական, ապա մնացյալ սկզբունքների վրա․ եթե համեմատեք տեքստերը, կզգաք տարբերությունը»: Ի դեպ, նոր նախագահի երդման տեքստն առավել քան լակոնիկ է, և Արմեն Սարգսյանի երդմնակալության բուն արարողությունը տևելու է րոպեներ:

Եթե նախորդների տեքստում ամրագրված էր` «Հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը», նոր տեքստում ընդամենը բարի ցանկություն կա` «լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: