Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Yerkir.am-ի զրույցում ասաց, որ եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասանելու լիներ «ցեղասպանություն» բառը, ԱՄՆ-ը նման պատվիրակությամբ չէր գա Հայաստան:
«Նախ` պետք է հասկանանք, թե ինչու է նման պատվիրակություն ընտրվել: Եթե Օբաման արտասանելու լիներ «ցեղասպանություն» բառը, կարծում եմ` Միացյալ Նահանգները պահը բաց չէր թողնի բարձր մակարդակի ներակայացվածության: Քանի որ հայտնի է, թե ով է գլխավորելու նրանց երկրից ժամանած պատվիրակությունը, կարող եք ենթադրել`ճիշտ է այն տեղեկությունը, որ Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը»,- ընդգծեց նա:
Սաֆարյանի կարծիքով`ԱՄՆ-ն դեռ չի շտապում անել այն, ինչ անում են եվրոպական պետությունները: «Ամենայն վստահությամբ այդ լուրջ քայլը կանի նաև Գերմանիան: Եթե ամսի 24-ի վաղ առավոտյան նիստ է նշանակել, սա նշանակում է, որ վստահաբար կանցնի այդ բանաձևը»,- ասաց վերլուծաբանը:
Նրա բնորոշմամբ`ԱՄՆ-ը կարծես իր զինանոցում պահում է վերջին և ամենակարևոր փամփուշտը` Ցեղասպանության ճանաչումը:
«Ապրիլի 24-ով ամեն ինչ չի վերջանում: Իհարկե, ուրախ չեմ, որ Միացյալ Նահանգների նախագահը ապրիլի 24-ին չի ճանաչելու Ցեղասպանությունը, դրա սպասումները կան, դա առաջին հերթին վատ վիճակի մեջ է դնում հենց ԱՄՆ-ի քաղաքականությունը, որովհետև նախկինում այդ ամենն այդքան ճչացող չէր դիտվի, որքան այսօր. աշխարհի ամենատարբեր երկրներ ճանաչելու են: Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի ղեկավարությունը արտաբերելու է մի տեքստ, որն ավելի է գրգռելու հայերին, ավելի հուսահատեցնելու և հիասթափեցնելու է»,- ասաց Սաֆարյանը: