| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նոյեմբերի 11-ին, ժամը 15.48-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում ՌԴ Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, եւ հնարավոր է, որ տուժածների մեջ լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
Մանրամասները պարզելու համար կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ հետ, որտեղից հայտնում են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում նոյեմբերի 10-ին, ժամը 16.41-ի սահմաններում Սարատով-Երշով ավտոճանապարհին՝ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ, որի հետեւանքով 1965 թ. ծնված Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է:
Պատահարի հետեւանքով տուժածներ` 1975 թ. ծնված Կարապետ Սիսակի Ամբարդանյանը, 1954 թ. ծնված Հասմիկ Վազգենի Ամբարդանյանը եւ 1954 թ. ծնված Վարդիթեր Պետրոսի Պալյանը հոսպիտալացվել են Սարատով քաղաքի ԲԿ, որտեղ Հասմիկ Ամբարդանյանը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել: Կարապետ Ամբարդանյանի եւ Վարդիթեր Պալյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: