կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 11:15
Քաղաքական

10 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը ծանր մարտահրավերի բախվեց. Արմեն Սարգսյան

10 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը ծանր մարտահրավերի բախվեց. Արմեն Սարգսյան

Հայտնել ենք, որ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց ՀՅԴ և ՀՀԿ կուսակցությունների` ՀՀ նախագահի միասնական թեկնածու Արմեն Սարգսյանին:

Իր խոսքում Սարգսյանը նախ նշեց, որ հարգանքի տուրք է մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին: «Ուղիղ 10 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը ծանր մարտահրավերի բախվեց, որի ընթացքում ծանր կորուստներ ունեցանք։ Գիտեմ, որ ԱԺ-ն Մարտի 1-ի զոհերի հիշատակն այսօր hոտնկայս հարգել է։ Ես ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս իրադարձության զոհերի հիշատակին»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ իրեն ՀՀ նախագահի կողմից արվել էր առաջարկ, որը հնարավորություն է տալիս նախագահ ընտրվելու դեպքում երկրի համար կարևորագույն խնդիրների լուծման գործում ներդրում ունենալ։ «Սա ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծագույն պարտավորություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը թևակոխում է զարգացման փուլ՝ անցում կատարելով խորհրդարանական համակարգին», ասաց նա: 

ՀՀ նախագահի թեկնածուն այնուհետև ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին շնորհակալություն հայտնեց առաջադրման համար, «Ծառուկյան» խմբակցությանը` աջակցելու համար, նաև «Ելք» խմբակցությանը` կառուցողական քննարկման համար:

«Օգտվելով ՀՀ ԱԺ ամբիոնից հանդես գալու հնարավորությունից ուզում եմ շնորհակալության խոսք հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, Արցախի նախագահին, խորհրդարանից դուրս քաղաքական ուժերին, ուսանողներին, մտավորականներին, բոլոր բաց մարդկանց, որոնց հանդիպել եմ: Բոլորի կարծիքն ինձ համար շատ էական է եղել: Բաց մարդկանցից լսած տեղեկությունները շատ օգտակար են եղել»,- ասաց Արմեդն Սարգսյանը: