Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել միջպետական ծրագրերով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին:
Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ 2018 թվականի հունվարից գործողության մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջները իրավական նոր կարգավորումների անհրաժեշտություն են առաջացնում միջպետական ծրագրերով օտարերկրյա բուհերում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ զինապարտ քաղաքացիների համար:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ Սերգեյ Ռիբինսկին հույս է հայտնել, որ կրթության և մշակույթի բնագավառներում նախորդ տարվա արձանագրված գործնական ու հստակ ծրագրերով հագեցած համագործակցությունն իր շարունակությունը կունենա այս և հետագա տարիներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական գործակցությանը, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և հայ-ռուսական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:
ԿԳՆ