|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց:
Շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում եւ իրենց երկարամյա բեղմնավոր աշխատանքով մեծապես նպաստում են մեր պետության զարգացմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է նրանց հայրենանվեր գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ եւս նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով եւ արդյունավետությամբ: