|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երևանի ավագանու նիստում այսօրվա միջադեպի վերաբերյալ արդեն ընդմիջումից հետո ելույթով հանդես եկավ ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչ Հասմիկ Սարգսյանը: Նա նշեց, որ զարմացած է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սառնասրտությունից, թե ինչպես է տանում «Երկիր ծիրանի»-ի անդամների ներկայությունը: Սարգսյանի խոսքով` եթե ինքը լիներ քաղաքապետի փոխարեն, չգիտի` կկարողանա՞ր շարունակել վարել նիստը:
«Որպես քիմիկոս` կարող եմ ասել, որ «Երկիր ծիրանի»-ի բերած նյութը նաև H2S էր պարունակում, այլապես մենք այսքան վատ չէինք զգա մեզ: Ինչքան սատանայական ուժ է դրված ձեր մեջ: Հույս ունեմ, որ մենք սառնասրտորեն սատանայական ուժին մեր դրախտային կերպարով կկարողանանք դիմակայել»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ «Երկիր ծիրանի»-ի արածն ահաբեկչություն է երևանցու հանդեպ: