կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-09 12:57
Աշխարհ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական պահն է. ԱՄՆ սենատոր

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական պահն է. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության` Կալիֆոռնիայի սենատոր Թեդ Լյուն Կոնգրեսի ստորին պալատի նիստում առաջարկել  է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։

Ըստ թուրքական Olay-ի՝ նիստի ընթացքում քննարկվել է սիրիական հարցը, որի ժամանակ էլ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմական գործողությունների համար։

Թեդ Լյուն ասել է. «Բոլորս պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։ Դա պատմական իրողություն է, և միակ պատճառը, որ այդ օրինագիծը չի հաստատվում, այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Հիմա իսկական պահն է` այդ օրինագիծը հաստատելու և Թուրքիային ասելու` հեյ, տե'ս, եթե դու մեր նկատմամբ նման գործողություններ կատարես, մենք քեզ այնպիսի բաներ կանենք, որ քեզ բոլորովին դուր չի գա»: