Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հոկտեմբերին Երևանի կենտրոնում գործող դեղատներից մեկում կատարված գողության հանգամանքները. պատճառված վնասը վերականգնվել է, քրեական գործի վարույթը՝ կարճվել:
2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ Երևանում գործող դեղատներից մեկից 2017թ. հոկտեմբերի 20-ին կատարված հափշտակության վերաբերյալ և քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով հրապարակել դեպքի օրը նշված դեղատանը կատարված տեսագրությունը՝ խնդրելով պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։
Տեսանյութում պատկերված երիտասարդ աղջիկը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Նախաքննության ընթացքում տուժողին հատուցվել է պատճառված վնասը, և վերջինս հրաժարվել է բողոք ներկայացնել:
Քրեական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ հաշտության հիմքով:
Երիտասարդ կնոջ խնդրանքով ՀՀ ՔԿ-ն հեռացրել է պաշտոնական կայքէջում տեղադրված տեսանյութը և լուսանկարները: