Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել` ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Այսպես, Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Գ. Գրիգորյանի մոտ ընդունելության ժամանակ վերջինս իրեն հայհոյանքներ է տվել, ապա` գրպանից հանելով ավտոմեքենայի բանալին և դանակը, սպառնացել է դրանցով սպանել իրեն: Այդ պատճառով քրեակատարողական հիմնարկում ինքնավնասումներ է կատարել:
Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյոնքում հիմնավորվել է, որ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Հիշյալ հանգամանքը խոստովանել է նաև Ս. Մխիթարյանը: Վերջինիս կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Սուտ մատնություն կատարելու համար Ս. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Վերը նշված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: