Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, եւ հիմա այն հանվել է վաճառքի: Այսպիսով` փորձ է արվում «Հրազդան ցեմենտի գործարանը» մաքրել պարտքերից եւ «սպիտակ էջով» վաճառել պարտատերերից «Հայբիզնեսբանկ» ընկերությանը: Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին:
Հիշեցնենք, որ Գրիգորյանցը դեռ 2006 թվականին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար էր վճարել ամերիկյան «Burson-Marsteller» ընկերությանը` Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար:
Ու հիմա նա այս հատուցումը ստանում է Սերժ Սարգսյանի վաղեմի մեկ այլ ընկերոջ՝ երբեմնի օլիգարխ Միքայել Բաղդասարովի ունեցվածքի հաշվին, ում պատկանում էր այս գործարանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: