Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում նախորդ տարվա ռազական հեղաշրջման փորձից հետո հայտարարված և հետագայում մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության շրջանակներում աշխատանքից հեռացվել է մամուլի 262 աշխատակից:
Rezmi Gazete պարբերականում հրապարակված տվյալների համաձայն՝ աշխատանքից ազատվել են նաև նախարարությունների և այլ հաստատությունների աշխատակիցներ:
Համաձայն զեկույցի՝ աշխատանքից ազատվել է ԿԳ նախարարության 106 աշխատակից: Մյուս կառույցներում պատկերը նույնն է: Ուշագրավ է, որ լուրջ թվերի է հասնում զինված ուժերում աշխատանքից ազատվածների թիվը, որոնք պարբերաբար փոխվում են՝ կախված յուրաքանչյուր արտակարգ դրությունից:
Աշխատանքից հեռացվածներից ոմանք հետագայում կրկին հայտնվել են նույն կամ ավելի բարձր պաշտոններում, սակայն չի նշվում, թե նրանց վերադարձն ինչով է պայմանավորված: Ըստ զեկույցի՝ հետագայում աշխատանքի վերադարձածների թիվը 823 է:
Զեկույցում տեղ են գտել նաև տվյալներ հեռուստաալիքների կամ հեռուստածրագրերի մասին, որոնց հեռարձակումն արգելվել կամ ժամանակավորապես կասեցվել է:
Նշենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունն այդպես էլ չի ավարտվում: Յուրաքանչյում 3 ամսվա վերջում երկրի իշխանությունները ինչ-որ պատրվակով երկարաձգում են այն: