Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման համար՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հարցադրում բացահայտում արեց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը՝ 6 ամիս ընդմիջումից հետո հրավիրած մամուլի ասուլիսում։
Իբրև 13 բացահայտումներից առաջինը նա նշեց․ «2019 թ-ին արդյո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյա, արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյո՞ք, երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված, փոխանցել է՝ տե՛ս, թե այդ անասունները ի՞նչ են առաջարկում, մեր երկրի ղեկավարը ասել է՝ դու հուզական և զգացմունքային մարդ ես, մի խառնվիր»։
Մանրամասն՝ տեսանյութում․