Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.
Երթուղի 1-ին`
Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) - 16-րդ թաղամաս - 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) - Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) - Մարզահամերգային համալիր - Լենինգրադյան փողոց («Ռոբերտո» հանրախանութ) - Մալաթիա (շուկա) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:
Երթուղի 2-րդ`
Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) - Ավանի թաղապետարան - մետրո Երիտասարդական - կինոթատրոն «Ռոսիա» - Երևանի քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:
Երթուղի 3-րդ`
Էրեբունի փողոց (շուկա) - Արցախի փողոց («Հանդիպում» սրճարան) - «Հայրենիք» կինոթատրոն - մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհ» հրապարակ - Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Էրեբունի փողոց:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:
Վերը նշված յուրաքանչյուր կանգառներում ավտոբուսները կկայանեն 2-ական րոպե: