|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույց են ունեցել Երուսաղեմի հարցի շուրջ:
Ըստ Demokrathaber-ի՝ կողմերը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում աճող լարվածության ու Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ: Նրանք համակարծիք են եղել, որ խնդրի լուծման համար միակ ընդունելի տարբերակը Իսրայելի և Պաղեստինի մասնակցությամբ երկկողմ խաղաղ բանակցություններն են՝ շեշտելով, որ Իսրայելը պետք է ընդունի խնդրի լուծման այս տարբերակը:
Մեյն ու Էրդողանը շոշափել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Երուսաղեմի հարցով քվեարկության ժամանակ ԱՄՆ-ի կողմից վետոյի կիրառման թեման: