Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի հայտարարություններին, նշեց, որ աղքատության նման հայտանիշ ունեցող երկրում նման վարքը որևէ կերպ չի արդարացվում: Սակայն, ըստ նրա, պատգամավորը չի կարող հետապնդվել իր որևէ հայտարարության համար, եթե դա վիրավորանք կամ զրպարտություն չէ որևէ անձի հասցեին։
«Դրանք այն պատգամավորներն են, որոնց ՀՀ քաղաքացիներն ընտրել են: Թող մարդիկ տեսնեն` ում են ձայն տվել։ Ամեն մարզում որ ձեր մարզի հեղինակությանը գնացել, ձայն եք տվել, այդ ձայնը հասել է Խոսրով Հարությունյանին, ու այդ ձայնի հաշվին այսօր Խոսրով Հարությունյանը պատգամավոր է։ Պատգամավորը ներկայացնում է ՀՀ քաղաքացիներին, ու կա քաղաքացիների այնպիսի սեգմենտ, որ արտադրում է նման պատգամավորների»,- շեշտեց Մարուքյանը:
Ըստ նրա` ՀՀԿ-ին ընտրած շատ գյուղացիներ դիմում են «Ելք»-ին, քանի որ տուժել են այդ պատգամավորների գործունեության հետևանքով ու օգնություն են խնդրում իրենցից: «Մենք չենք կարող ոչնչով օգնել նրանց, որովհետև քարոզարշավի ժամանակ զգուշացրել ենք` չընտրել նման մարդկանց։ Սրանք լավ արձանագրություններ են այն մասին, որ քաղաքացիները ընտրություններին ճիշտ մոտենան»,- նշեց Մարուքյանը։
Խոսելով թանկացումների մասին` ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասել էր, որ դրանք չեն ազդի աղքատների վրա, որովհետև նրանք կխուսափեն թանկ ապրանք գնելուց, իսկ Խոսրով Հարությունյանն ասել էր, որ եթե մարդ միայն կարտոֆիլ է օգտագործում, ապա ինչքան էլ միսը թանկանա, դա նրա վրա ազդեցություն չի ունենա, քանի որ, միևնույն է, նա միս չէր գնում։