կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-10 14:00
Հասարակություն

Վթար Երեւան-Մեղրի ճանապարհին

Վթար Երեւան-Մեղրի ճանապարհին

Մայիսի 10-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 52–րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34OT755 (վարորդ` Ս. Ն., ծնվ. 1965թ.) եւ «ՎԱԶ 2101» մակնիշի 34CO244 պետհամարանիշներով (վարորդ` Դ. Ա., ծնվ.1977թ.) ավտոմեքենաները:


Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Դ.Ա.-ին եւ Ս. Ն.-ին, ովքեր հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Հ. Ա.-ը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ:


Բժիշկները Դ.Ա.-ի եւ Ս. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ.Ա.-ինը՝ միջին ծանրության:


Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ փակել գազի բալոնների փականները: