կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 15:35
Հասարակություն

Մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը կփոխհատուցի պետությունը

Մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը կփոխհատուցի պետությունը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով` օրենքը վերաբերում է երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձին. ՀՀ կառավարության սահմանված կարգով` մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում նա ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք:

Ըստ նախարարի` եթե մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու որոշում է կայացնում, առաջանում է երեխայի խնամքի խնդիր: Այդ պարագայում նա կարող է, որպես գործատու, երեխայի համար դայակ վարձել կամ տանել վճարովի մանկապարտեզ:

«Այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը կփոխհատուցվի, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է` 55 հազար դրամ: Օրինակ` եթե մայրը դայակի հետ 110 հազար դրամից ավելի աշխատավարձ է պայմանավորվել, պետությունը կփոխհատուցի 55 հազար դրամը, որովհետև ասում ենք, որ նվազագույն աշխատավարձից ավելի փոխհատուցումը չի լինի»,- նշեց նախարարը:

Ըստ նրա` օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին: