կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-01 18:53
Աշխարհ

Հրապարակվել է Ռուսաստանում երեխային գլխատած դայակի հարցաքննության տեսանյութը

 Նոր մանրամասներ են հայտնի դարձել   Մոսկվայում 4 տարեկան աղջկան դաժանաբար սպանած դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովայի հարցաքննությունից: Ինչպես հայտնում է LifeNews-ը, ցուցմունքից պարզ է դառնում, որ կինն առաջին ամուսնու հետ ապրել է 12 տարի, ապա ամուսնալուծվել են: Դրանից հետո Բոբոկուլովայի հարազատները նրանից խլել էին նրա երեք երեխաներին։

Հիշեցնենք, որ Բոբոկուլովան այդ ընտանիքում աշխատում էր որպես դայակ։ Նա  սպանել էր քնած երեխային, գլխատել նրան, հետո հրդեհել տունը եւ երեխայի գլուխը ձեռքին` դուրս եկել փողոց: