|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է M&C SAATCHI մարքեթինգային ընկերության տնօրեն Անիլ Դեդիին։ Վերջինս Հայաստան է ժամանել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմանդրամի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով։
Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում Անիլ Դեդիի հետ քննարկել է Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները, ծագող խնդիրները, դրանց լուծման եղանակները և ընդհանուր սկզբունքները։
Անիլ Դեդին կիսվել է այս ոլորտում իր ղեկավարած կազմակերպության ունեցած հարուստ փորձով։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը Հայաստանի զբոսաշրջության պատասխանատու մարմինների հետ։
M&C SAATCHI ընկերությունը հայտնի կրեատիվ մարքեթիգային ընկերություն է, որը համագործակցել է աշխարհի մի շարք երկրների հետ՝ նրանց ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ընկերության գործունեության ուղղություններից է երկրների ճանաչելիության բարձրացումը, տնտեսական աճի խթանումը և, համապատասխանաբար, զբոսաշրջային այցելությունների թվի աճը։