|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ԱՄՆ Հայ Դատի հանձանախումբը դատապարտել է ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Էլոն Մասքի այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Աթաթուրքի դամբարան:
Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը՝ Հայ Դատը դատապարտել է նաև այն, որ Մասքը համացանցում լուսանկար է հրապարակել Էրդողանի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիա մեկնած Մասքը հանդիպել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին «Tesla»-ի և թուրքական ընկերությունների համագործակցության հարցը: Հանդիպման ժամանակ բարձրացվել էր նաև Թուրքիայի ավտոտրանսպորտի էլեկտրաֆիկացման հարցը:
Լուսանկարների վերաբերյալ Հայ Դատը հետևյալ գրառում էր արել Twitter-ի էջում. «Մասքը մահացած բռնապետ Աթաթուրքի հետ իր լուսանկարն էր հրապարակել: Մասքը` կենդանի բռնապետ Էրդողանի հետ»: