|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը:
Շարքային Նարեկ Հայկի Հովեյանը պայթյունաբեկորային մարմնական վիրավորումներով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։