|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են: Մեր տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկան:
Ուշագրավ է, որ ներկրված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով:
Հիշեցնենք, որ «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խաչատրյանը, երբ ձու էր ներկրում, այն վաճառվում էր 30-40 դրամով, իսկ հիմա 60-70 դրամով է վաճառվում: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ ներկրվածը պետք է որ ավելի մատչելի լիներ: Ամեն դեպքում, ներկայումս ՍԱՊԾ-ն ոչ մի աղմուկ չի բարձրացրել, քանի որ շուկայում ձվի դեֆիցիտ է, և այդպիսով փորձ է արվում դեֆիցիտը վերացնել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: