Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ներքին անձնագրերով Հայաստան է այցելել մի քանի հազար ռուսաստանցի, սակայն վիճակագրական պատկերը պարզ չէ` հաշվի առնելով փաստը, որ համաձայնագիրը կարճ ժամանակ առաջ է ստորագրվել. լրագրողներին հայտնեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը` խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի մասին, ըստ որի՝ օտարերկրացիներին հնարավորություն է տրվում ՀՀ տարածք մուտք գործել ներքին անձնագրերով:
Դեսպանը նշեց նաև, որ ՀՀ կառավարության այդ որոշումը կնպաստի տուրիզմի զարգացմանը, սակայն մենք պետք է նաև տուրիստական երթուղիներ մշակենք, օրինակ` լեռնադահուկային սպորտը զարգացնենք:
Խոսելով Ռուսաստանում գլխավոր հյուպատոսությունների թվաքանակի ավելացման մասին` Տողանյանը նշեց, որ Հայաստանն առայժմ մտադիր չէ դրանք ավելացնել: Նա տեղեկացրեց, որ այժմ ՌԴ-ում Հայաստանի 4 գլխավոր հյուպատոսություն է գործում` Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում և Սոչիում: Դեսպանի խոսքով` այլ տարածքների ու շրջանների ընդգրկման խնդիր կա: «Այս առումով` ես պատրաստվում եմ ակտիվ շրջագայել ՌԴ-ով մեկ, քանի որ կան քաղաքներ, որտեղ մենք լավ չենք ներկայացված, սակայն կան հիմքեր` այդ շրջաններում համագործակցության կամուրջ գցելու»,- ասաց Տողանյանը:
Բացի այդ` դեսպանատան գործունեության մեկ այլ կարևոր ուղղություն է լինելու Հայաստանում ներդրումային ծրագրերի ընդլայնումը: Դեսպանի հավաստմամբ` Հայաստանի նախագահի այցի ընթացքում արդեն իսկ համաձայնագիր է ստորագրվել ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին։ «Դեսպանատունն էլ, իր հերթին, ակտիվ համագործակցում է Ռուսաստանի գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների հետ` բիզնես ծրագրեր ստեղծելու մտահղացումներ կան: Այս տարվա ընթացքում արդեն իսկ որոշ ծրագրեր կյանքի կկոչվեն»,- ասաց Տողանյանը` հավելելով, որ առևտրա-արդյունաբերական ոլորտին առանձնահատուկ ուշադրություն են հատկացնելու: