|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից երկու պատգամավոր՝ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը, ՌԴ նախագահին և ԱԳՆ ղեկավարին ուղղված նամակ են պատրաստել, որում առաջարկվում են չեղյալ համարել Թուրքիայի հետ եղբայրության և բարեկամության մասին պայմանագիրը, որը կնքվել է 1921 թվականի մարտի 16-ին:
Կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, սակայն, չի աջակցել պատգամավորների նախաձեռնությանը: «Կարծում եմ՝ պատգամավորները մի փոքր բորբոքվել են: Հարկավոր չէ բարդացնել Թուրքիայի հետ հարաբերությունները հարավում»,- ասել է նա: