Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասյօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` իշխանությունները չե՞ն ցանկանում` հոկտեմբերի 27-ը բացահայտվի, ասաց, որ ինքը մեկ բան գիտի, որ հոկտեմբերի 27-ն իրականացնողներն առնվազն ձերբակալված են:
«Ես չեմ կարող ասել, թե ովքե՞ր են պատվիրատուները, կա՞ն, թե՞ չկան, բայց կարող եմ ասել, որ հոկտեմբերի 27-ը մեր պետականության ամենաողբերգական էջերից մեկն է, և ՀՀ զարգացումն ակնհայտորեն հետ գցվեց, որովհետև թե' Վազգեն Սարգսյանը, թե' Կարեն Դեմիրճյանը, թե' մեր մյուս գործընկերները քաղաքական էլիտան էին, նրանց առաջնորդությամբ կարող էինք ունենալ շատ ավելի լավ երկիր»,- ասաց նա:
Շարմազանովը նաև ընդգծեց, որ այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն էր, և կորցրել ենք ոչ միայն սպարապետին, այլև իրենց կուսակցությունը կորցրել է իր առաջնորդին:
Դիտարկմանը` Արամ Սարգսյանն ասում է, որ իշխանություններն են մեղավոր, նա արձագանքեց, որ չի մեկնաբանում Արամ Սարգսյանի խոսքերը: «Չեմ մեկնաբանում, որովհետև նա սպարապետի եղբայրն է, ունի իր պատճառներն ու զգացմունքները, և բարոյական էլ չէ, որ ես այսօր սպարապետի, Դեմիրճյանի ընտանիքի անդամներից որևիցե մեկի ասածները որոշեմ մեկնաբանել»,- հայտարարեց Շարմազանովը:
Հարցին էլ` խորհրդարանն ապահովագրվա՞ծ է հիմա նման միջադեպերից, պատասխանեց. «Ես միայն մեկ բան գիտեմ, որ այսօր ոչ ոք ոչ մի բանից ապահովագրված չէ, ամեն ինչ Աստծո ձեռքերում է»: